ԱՄՆ հետախուզական աղբյուրների տվյալներով՝ Իրանը կարող է անցնել միջուկային զենքի ստեղծման, եթե հարվածներ հասցվեն Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտին կամ եթե Իսրայելը վերացնի Իրանի գերագույն առաջնորդին, գրում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչներին։
Ըստ աղբյուրի՝ Թեհրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել միջուկային զենքի մշակման վերաբերյալ, սակայն որոշ սցենարներ կարող են դրդել իշխանություններին սկսել այդ գործընթացը։ Մասնավորապես, եթե ընտրվի տեխնիկապես պարզեցված մարտագլխիկի մոդել (օրինակ՝ Հիրոսիմայի վրա նետվածի նման), ապա զենքի ստեղծման ժամկետները կարող են կրճատվել մինչև մի քանի ամիս։
Նշվում է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ որոշումը, թե արդյոք ԱՄՆ-ը կմիանա Իսրայելի ռազմական գործողություններին Իրանի դեմ, կընդունվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին իր հերթին նշել է, որ մինչ Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկը, գործակալությունը չուներ ապացույցներ, որ Իրանը սկսել է միջուկային զենքի մշակման գործընթաց։
Բաց մի թողեք
Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափորձ է Թեհրանում խափանվել
Իսրայելը 60 ինքնաթիռով հարվածներ է հասցրել Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների
Իրանը միջուկային ռումբ չէր պատրաստում, երբ Իսրայելը սկսեց հարձակումները, բայց տարրեր կային. Գրոսսի