Մինչ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում պատրաստվում է Էրդողանի հետ հանդիպմանը, Հայաստանում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունն այս պահին բերվել են թիվ 1 մարտական պատրաստության վիճակի:
Սրբազան պայքարը հայտնել է, որ իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ:
Մեկ ժամում «Սրբազան պայքարի» շուրջ 20 անդամ է բերման ենթարկվել։ Այլ մանրամասները ճշգրտվում են։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ևս հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը մանրամասնում է․ «Այն, ինչ արդեն բացահայտ ու հասկանալի է, մասնավորապես՝ եկեղեցու դեմ ուղղված պրոցեսն է, որն ընդգծված հակասահմանադրական, հակաիրավական է, և շատ ավելի խորքային է, քան առանձին հոգևորականների անձնական ինտիմ կյանքն է: Դա խորքում շատ ավելի խնդիրներ ունի:
Հաջորդ ավելի ակնհայտ պրոցեսը Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցած գործընթացն է, որն ակնհայտ իրականության հետ աղերս չունեցող պրոցես է, որովհետև ուզում են հազար անգամ փորձել վերաձևակերպել կամ վերարտադրել այն, ինչ ասել է Սամվել Կարապետյանը, որևէ կերպ այդ հոդվածի տակ չի կարող տեղավորվել, և այդ հոդվածին համարժեք գործողություն չէ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված երկու ամիս կալանքը:
Հաստատապես համարժեք չէ զուգահեռաբար «Տաշիր պիցցայի» օբյեկտներում ստուգումներ անցկացնելը: Հակասահմանադրական է ՀԷՑ-ի ազգայնացման պրոցեսը, այսինքն՝ սեփականության իրավունքից մարդուն զրկելը»,- մեզ հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով՝ մնացած բոլոր գործողությունները, որոնց հանձնարարությունը տվել է Փաշինյանը մինչ Թուրքիա մեկնելը կամ Թուրքիայում գտնվելու ժամանակաշրջանում, լուրջ կասկածների տեղիք է տալիս:
«Ես երբեք չեմ եղել ՀՅԴ ֆանատը, երբեք չեմ եղել Սամվել Կարապետյանի ֆանատը, Ռուսաստանի գործարարների ֆանատը, շարունակում եմ պնդել, որ Ռուսաստանը մեզ համար խնդիր է առաջացնում, և այդ մարդկանց էլ որոշակի վերապահումներով եմ վերաբերվում, բայց այն, ինչ կատարվում է այս մարդկանց նկատմամբ, ակնհայտ, ընդգծված հակասահմանադրական պրոցես է:
Այս ամենը չտեսնողներն ուղղակի պանդորայի արկղն են բացում և թույլ են տալիս Նիկոլ Փաշինյանին այսուհետև ցանկացած մեկի վերաբերյալ գրառում անել կամ բանավոր հանձնարարություն տալ, որի արդյունքում այդ մարդիկ հաստատապես կալանավորվելու են լավագույն դեպքում, իսկ ավելի տխուր պայմաններում, ես չեմ զարմանա, եթե Նիկոլ Փաշինյանն այլևս այնքան ոգեշնչվի իր անպատիժ մնալուց, որ այլ բնույթի հրամաններ էլ տա, մասնավորապես՝ ֆիզիկական ոչնչացման, ինչո՞ւ ոչ: Եթե ինքը մարսել է հակասահմանադրական գործընթացները, ես չեմ բացառում, որ այս սահմանն էլ կանցնի, ու չեմ զարմանա, որ քաղհասարակության ներսում էլ գտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ լինեն անգամ այդ բնույթի գործողությունները արդարացնել»:
Բաց մի թողեք
Թուրքիայում Փաշինյան-Էրդողան հանդիպում է․ դավադրական ծրագրեր են հյուսվում մեր պետության նկատմամբ
Պարզաբանում՝ Եկեղեցի–Պետություն հարաբերությունները համակարգող հանձնախմբի նիստերի վերաբերյալ
«Պատրիարքարանը փակել են, որպեսզի եթե Փաշինյանն ուզի այցելել, ստիպված չլինեն ընդունել նրան». էստուկյան