Forbes-ը հրապարակել է ամենից ազդեցիկ բլոգերների եւ սոցկայքային օգտատերերի 50 անունանոց ցանկը։ Համաձայն հրապարակման, արդեն չորորդ տարին առաջին տեղում MrBeast-ն է։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 85 միլիոն դոլար։
Բաժանորդների թիվը կազմում է 634 միլիոն։ Երկրորդ տեղում բլոգեր, գործարար եւ կինոպրոդյուսեր Դհար Մանն է։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 56 միլիոն դոլար։ Բաժանորդների թիվը՝ 137 միլիոն է։
Նա կարողացել է կազմակերպել լիարժեք հոլիվուդյան ստուդիա։ Եռյակը եզրափակում է ինֆլյուենսեր եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ջեյք Պոլը։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 50 միլիոն դոլար, բաժանորդների թիվը կազմում է 79 միլիոն։
Նրա եւ Մայք Թայսոնի մենամարտը անցյալ նոյեմբերին մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Forbes-ը գրում է, որ ցանկում ընդգրկված բոլոր հիսուն ազդեցիկ սոցկայքային օգտատերերն ու բլոգերները միասին ունեցել են 853 միլիոն դոլար, որը 24 թվականի համեմատ ավելին է 18,5 տոկոսով։
Միաժամանակ՝ ներկայացված ցանկի բոլոր անձերին ընդհանուր առմամբ բաժանորդագրված է 3,37 միլիարդ մարդ, ինչը 24 թվականի համեմատ ավելին է 25 տոկոսով։
Բաց մի թողեք
Հունիսի 22-ի աստղագուշակ․ Ընկերների հետ շփումը դրական լիցքեր կհաղորդի
Այսօր մեր ընտանիքը լուրջ փորձության միջով է անցնում: Դա հեշտ չէ, բայց մենք այն անցնում ենք արժանապատվորեն և հավատով. Սամվել Կարապետյանի դուստր
Անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում․ եղանակն առաջիկայում