ՔՊ-ում, պարզվում է, ամեն երկրորդը հավակնել է աշնանը կայանալիք ընտրություններում ՔՊ վարչության անդամ առաջադրվել, սակայն առաջադրումների փուլում Փաշինյանն իր խողովակներով շատերին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգնեն տեղները»` ինքն է որոշելու, թե ովքեր կլինեն վարչության կազմում:
«Հրապարակ» թերթը գրել է․ Չառաջադրվել, որ խառնաշփոթ չստեղծվի։ ՔՊ-ն չի հաղորդել, թե քանի թեկնածու է առաջադրվել վարչության 20 տեղի համար, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ 42 թեկնածու կա:
Այսինքն՝ 1 տեղի համար առնվազն 2 անձ է մրցելու: Թեեւ շատերը հասկանում են, որ դա էլ է ձեւական՝ ժողովրդավար ընտրությունների պատրանք ստեղծելու նպատակով։
Բաց մի թողեք
ՔՊ-ականներն արձակուրդները կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելով. ովքե՞ր են հայտ ներկայացրել. Լուսանկար
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել. հիմքում քաղաքական կամակորությունն է
Ինչ է Վերաքննիչ դատարանում սպասվում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին