Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․
«Ստամբուլում տեղի ունեցած Էրդողան- Փաշինյան հանդիպումն, անշուշտ, պատմականություն ունի:
Սակայն ես չէի շտապի այդ պատմականությունն անպայման դրական գնահատել, մանավանդ, որ Փաշինյանի ակնկալիքները, դատելով թուրքական մամուլի արձագանքներից, չեն արդարացնել:
Իրանի վրա Իսրայելի հարձակումը որոշակի սառնություն կարող էր առաջացնել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում. այս երկու երկրներն, այնուամենայնիվ, տարբերվող վերաբերմունք ունեն Իսրայելի և Իրանի հանդեպ:
Եվ ուրեմն, Փաշինյանին կարող էր թվալ, թե կարող է խաղալ այս հակասությունների վրա՝ որոշակի առաջընթաց արձանագրելով հայ-թուրքական հարաբերություններում կամ առնվազն՝ դրանք ազատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կապանքներից:
Ըստ ամենայնի, Փաշինյանի այս ակնկալիքը չի արդարացել:
Daily Sabah-ը և Anadolu-ն, օրինակ, նշում են, որ Թուրքիան շարունակում է կապել Հայաստանի հետ կարգավորումը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի առաջընթացի հետ:
Ըստ Ekonomim պարբերականի՝ Թուրքիան փորձում է պահպանել հավասարակշռություն՝ միաժամանակ աջակցելով Ադրբեջանի շահերին և նպաստելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատմանը։
Մի խոսքով, Իսրայելի հանդեպ տարբերվող դիրքորոշումը չունի տարանջատող այն մասշտաբը, որ Անկարային ստիպի Հայաստանի նկատմամբ գնալ այնպիսի քայլերի, որոնք ճգնաժամ կարող են հարուցել Ադրբեջանի հետ հարաբերություններում:
Սակայն այնպես չէ, որ միայն Բաքվի գործոնն է ազդում Անկարայի դիրքորոշման վրա:
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների փոխկապակցվածությունը Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունն է արդեն 30 տարի, ու Անկարան, առանց հիմնավոր պատճառների, չի գնա իր քաղաքականության վերանայմանը:
Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն»։
Բաց մի թողեք
Սամվել Կարապետյանի ամենակարևոր հայտարարությունը
«Մի քայլ առաջ մտածելու» անհրաժեշտությունը բացակայում է ընդդիմության մոտ. Սուրենյանց
Թուրքերը փորձում են Մաշալյանին ընդունելի դարձնել հայ հավատացյալների և հասարակության համար