Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով այդ հրապարակմանը:
«2020-ից սկսած տարբեր շրջափուլերով այդ փորձերի տարատեսակ ակտիվություններն ակնհայտ տեսնում ենք տարբեր հատվածներում՝ հասարակական կյանքում, լրատվամիջոցներում, տարբեր գործիչների խոսույթում։ Այն գործընթացները, որոնք նկարագրվում են փաստաթղթում, նոր չեն, տարբեր խմբերի կողմից, որոնք որ տարբեր պատրաստություններ են անցնում, պլանավորվում են»,- ասել է քաղաքապետը։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ արտաքին որոշ ուժեր նույնպես այդ գործընթացներին ինչ-որ ձևաչափով մասնակցում են, մարդկանց պատրաստում, վերապատրաստվում են։
Պատասխանելով եկեղեցու բարեփոխումների վերաբերյալ հարցին՝ քաղաքապետը պատասխանել է․ «Վաղ թե ուշ յուրաքանչյուր հարցի շուրջ ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Եթե որոշակի մեղադրանքներ հնչում են, նվազագույնը պետք է դրանց վերաբերյալ պատասխաններ հնչեն: Վարչապետի կողմից լեգիտիմության հարց է բարձրացվում»։
Քաղաքապետը հավելել է, որ իրենց մեծագույն սխալներից մեկը եղել է այն, որ որոշակի «սև ֆինանսական աղբյուրներ» թույլ են տվել շարունակել շրջանառվել տարբեր լրատվական աղբյուրներում։
Բաց մի թողեք
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի պատերազմը դատապարտող հայտարարություններ՝ տեղական և միջազգային
Ի՞նչ է իրականում տեղի ունենում․ Հայաստանը հրավիրում է Թուրքիային դառնալ իր անվտանգության երաշխավորը»
Իշխանությունները թքած ունեն Հայաստանի ներդրումային միջավայրի վրա․ Խաժակյան