«Երեւանի ավագանու այսօրվա նիստը բազմահարց է լինելու։ Մենք տեղեկացանք, որ նիստում քննարկվելու է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին՝ Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հանրային ձայն» խմբակցությունից Վահան Ավագյանը հաստատեց՝ ասելով, որ այն հունիսի 23-ին՝ Իրավական հանձնաժողովում քննվել է եւ ստացել բացասական եզրակացություն։
Ավագյանը փոխանցեց, որ նախագծի հեղինակը «Ազգային առաջընթացից» Հայկ Գրիգորյանն է, հիմքում այն է դրել, որ Գալստյանը ավագանու նիստերին չի մասնակցում։
Մինչդեռ Ավագյանը հանձնաժողովի նիստում պարզաբանել է, որ Գալստյանը տնային կալանքի տակ է, չներկայանալն իրենով չէ պայմանավորված։
Նշենք, որ նախորդ տարվա փետրվարին իշխանական խմբակցություններն արտահերթ նիստում «Հանրային ձայն»-ի օգնությամբ մանդատից զրկեցին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին, այժմ էլ, ըստ էության, «Ազգային առաջընթաց»-ը թեմա է գտել եւ ուզում է հին վրեժը լուծել»։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է