Սպանվել է «Բասիջ» հատուկ ծառայության ղեկավար գեներալ Մոհամմադ Թաքի Յուսեֆվանդը հունիսի 23-ին Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով, գրել են ԶԼՄ-ները։
Հունիսի 24-ի առավոտյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ իսրայելական բանակը նախորդ օրը «Բասիջի կառույցից վերացրել է հարյուրավոր զինյալների»։
«Բասիջն» ԻՀՊԿ-ի հինգ առանցքային ճյուղերից մեկն է։ Ծառայությունն ունի մասնաճյուղեր Իրանի մեծ մասում և պատասխանատու է ներքին անվտանգության համար։
Իրանի «Ֆարաջ» հետախուզական գործակալության պետի տեղակալ, գեներալ Ալիռեզա Լոթֆին է սպանվել իսրայելական հարձակման հետևանքով, գրել են ԶԼՄ-ները։
Սա տեղի է ունեցել Իրանի և Իսրայելի միջև հաստատված հրադադարից առաջ։
Իսրայելի կողմից հունիսի 13-ից ի վեր իրականացված հարվածների հետևանքով մահացել է 606 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 5000-ը, հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։
Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 107 մարդ։
Վնասի չափը դեռ ամբողջությամբ չի գնահատել։
Բաց մի թողեք
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար
Բաքուն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ
Ովքե՞ր են Բաքվում ձերբակալված և դաժան ծեծի ենթարկված ռուսները. Լուսանկար