Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն անցած գիշեր ռազմական կաբինետի նիստ է հրավիրել և ասել, որ ընդունում է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությունը:
Նրա գրասենյակի տարածած հայտարարությունն ավելի քան պերճախոս է. «Իսրայելը երախտապարտ է նախագահ Թրամփին և Միացյալ Նահանգներին՝ պաշտպանությանը նրանց աջակցության համար… Իսրայել պետությունը հասել է պատմական գրանդիոզ հաջողությունների և կանգնել համաշխարհային գերտերությունների հետ նույն շարքում»:
«Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի գնահատմամբ՝ «բանակի և «Մոսադի» ցնցող հաջողությունների ֆոնին պատերազմի եզրափակիչ փուլը հատկապես դառն է»:
Լիբերմանը համարում է, որ «անվերապահ կապիտուլյացիայի պահանջի փոխարեն աշխարհը մտնում է ծանր և հոգնեցուցիչ բանակցությունների բանակցությունների մեջ, երբ այաթոլլաների ռեժիմը մտադրություն չունի հրաժարվելու ոչ իրանական հողում ուրանի հարստացման, ոչ բալիստիկ հրթիռների արտադրությունից և սպառազինվածությունից, ոչ աշխարհում ահաբեկչության հետագա ֆինանսավորումից»:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը վերստին պնդել է, որ «չի կարելի վիրավոր առյուծին կենդանի թողնել, առանց հստակ և պարոզորոշ համաձայնության գնալ հրադադարի՝ նշանակում է երկու-երեք տարի հետո գնալ նոր պատերազմի, բայց արդեն ավելի վատ պայմաններում»:
Իսրայելական Yenet-ն արձանագրում է կառավարության թույլ տված ամենասկզբունքային սխալը, «հաշվարկը, որ հուժկու հարվածները , բարձրաստիճան զինվորականների և միջուկային ծրագրի մասնագետների սպանությունները կցնցեն Իրանի հանրությունը, և նա կրոնապետության դեմ կապստամբի, բացարձակապես անհիմն էր»:
Պարբերականն արձանագրում է, որ նույնիսկ արտասահմանում գործող իրանցի այլախոհները, որ տասնամյակներով պայքարել են հանուն ժողովրդավարության, համախմբվել և միասնաբար դատապարտել են Իսրայելի հարձակումները:
Միակ գործիչը, որ աջակցություն է հայտնել, վերջին միապետի որդի Ռեզա Փահլևին էր, ում, սակայն, «իրանցիները ոչ պակաս են ատում, քան՝ Խամենեիին և նրա կոռումպացված շրջապատին»:
Հանրային-քաղաքական ի՞նչ տրամադրություններ են Իսրայելում՝ տեղեկություններ չկան, մամուլը ենթարկվում է կոշտ գրաքննության: Պետք է սպասել, որ բանավեճը կբացահայտվի հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո, երբ ԱՄՆ-ը կփորձի Իրանի հետ ընդհատված բանակցությունները վերսկսել:
Իսրայելի կառավարությունն սպառնացել է «հրադադարի խախտման ցանկացած փորձի պատասխանել խորտակիչ հարվածներով», բայց ավելին, քան ամերիկյան ռմբակոծություններն էին, հազից թե պատկերացնելի է:
Իրավիճակի գնահատման համար, կարծես, նշանակալի է, որ հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է Իրանի արտգործնախարար Արաղչիի Մոսկվա այցից մի քանի ժամ հետո: Reuters-ն այդ առթիվ գրել է, որ Արաղչին Վլադիմիր Պուտինին է փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդի «կշտամբալի ուղերձը», ինչին ի պատասխան Ռուսաստանի նախագահը խոստացել է քաղաքական աջակցություն և ռազմական չեզոքություն:
Իսրայելի ֆինանսների նախարար Սմոտրիչը համարում է, որ հունիսի 24-ի «առավոտը դառնահամ է», բայց շեշտադրում, որ հրադադարը հնարավորություն է, որպեսզի հրեական պետությունն ամբողջ ուժերը կենտրոնացնի Գազայում, որպեսզի «ոչնչացնի ՀԱՄԱՍ-ի ռեժիմը, վերադարձնի պատանդներին և Աստծո կամոք ապահովի Իսրայելի ժողովրդի անվտանգությունը»:
Այս գնահատականին զուգահեռ՝ իսրայելական լրատվամիջոցը ոչ առանց ենթատեքստի գրում է, որ հրադադարն ուժի մեջ մտնելուց երկու ժամ առաջ Իրանը «համակցված հրթիառային հարված է հասցրել, որի հետևանքով Բեյեր –Շևեում հինգ իսրայելցի է զոհվել»:
Հրադադարն, անշուշտ, հաղթանակ է գնահատելու նաև Իրանը: Իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ի զինված ուժերն ուղղակի հարձակման են ենթարկել «այաթոլլաների ռեժիմը» և քաղաքական շոշափելի արդյունքի չեն հասել: Ավելին, իրավիճակը կարող է ավելի ամրապնդել կրոնապետության դիրքերը:
Կողմերից որի՞ն կհաջողվի ավելի արդյունավետ կապիտալիզացնել «պարտությունը»: Սպառնալիք հաղթահարած Իրանում ներքին հուզումներ կսկսվե՞ն, Նաթանյահուն կհաղթահարի՞ ներքին փորձությունը:
Բաց մի թողեք
Ֆրանսիան միջնորդ կարող է հանդիսանալ Կովկասի հարցում
Ադրբեջանը բավականին նվաստացուցիչ տեսանյութով է պատասխանում Ռուսաստանին
Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների «վերբեռնում» Ռուսաստանին չի հաջողվում