02/07/2025

Պատգամավորներից ով ում է դոմփում․ Հարց՝ ՔՊ-ականին․ Լուսանկար

Եթե ձեր համար խնդիրը այստեղ բառամթերքն է, կարծում եմ՝ դուք այստեղ սխալ դիրքորոշում ունեք, որովհետև պետք է հարցը ընդհանուր բովանդակությանը նայել։

Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է համարում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայհոյական բառամթերքով է հանդես գալիս կաթողիկոսի եւ այլ հոգեւորականների հասցեին։

Հարցին՝ որքանո՞վ է երկրի ղեկավարին հարիր, «արա»–ով դիմել, ասել՝ «դոմփել քեռակնոջը», ասել՝ «պոռնկաբարո, սրբազան»,– ՔՊ–ականը պատասխանեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ ցավոք սրտի, մեր որոշ եկեղեցականներ ունեն այնպիսի վարքագիծ, որը ուղղակի այլ կերպ բնութագրել հնարավոր չէ։ Վարչապետը բազմիցս իր գրառումներում անդրադարձել է տարբեր դրվագներով։ Նույն մոմի հետ կապված բիզնեսին ինչի՞ ոչ ոք չի անդրադառնում»։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպե՞ս կընդունեք, եթե ՔՊ–ի հետեւորդներից մեկը հարց բարձրացնի, թե այս կամ այն պաշտոնյան կամ պատգամավորը ում հետ է քնում, ում է «դոմփում», Միքայել Խաչատրյանը ասաց. «Մենք չունենք կուսակրոնության ուխտ։ Ես խնդրում եմ, որ այս հարցում լինեք անաչառ, որովհետև հուսով եմ՝ դուք էլ եք Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, և սա այն հարցն է, որ պետք է մենք հստակ գնահատականներ տանք, և հայ ժողովուրդը պետք է իրականում հասկանա, թե ինչ է կատարվում Եկեղեցում»։

«Պատգամավորներից ով ում է «դոմփում»․ հարց՝ ՔՊ-ականին