«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել է հարցին, թե հնարավոր է արդյոք, որ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ևս կալանավորվեն։
Մամիջանյանը հայտարարել է․ «Ես չեմ բացառում, որ բոլոր հայրենասերներին փորձելու են կալանքի տանել, սակայն Հայաստանում այդքան բերդ չկա, որ այդքան հայրենասերներին պահեն»։
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ իշխանությունները կարող են փորձել ճնշել և լռեցնել այն անձանց, ովքեր ունեն հստակ ազգային դիրքորոշում և չեն վախենում արտահայտել իրենց կարծիքը։

Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա․ Լուսանկար
ՀՀ-ում Իրանի դեսպանը հրատապ մամուլի ասուլիս է տալիս. Տեսանյութ
Իրանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին արդյոք ՀՀ բանակը բերված է բարձր պատրաստվածության աստիճանի