Դատախազությունը, Քննչական կոմիտեն չեն ամաչում, որ անհիմն, ապօրինի հետապնդումների մասին հաղորդագրություն է տարածում, բայց ամաչում են, որ տեքստում վրիպակներ կան։
Հրապարակ թերթը գրել է․ Քիչ առաջ Քննչականից հաղորդագրություն ստացանք․
«Հարգելի գործընկերներ,
«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները
պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն
ուղղված գործողություններ» վերտառությամբ հաղորդագրության մեջ տեղ են գտել
տեխնիկական վրիպակներ։ Մասնավորապես՝ հակատանկային և անհամացնի բառերը,
որոնք ուղղվել են համապատասխանաբար՝ համացանցային և համացանցի։
Խնդրում ենք օգտագործել ուղղված տարբերակը, որը կցված է։
Հայցում ենք ձեր ներողամտությունը»։
Բաց մի թողեք
«Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ»․ իրականում փոխել է ազգանունը
Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում
Քոլոջների բլոկում կադրային ջարդ է