Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր իրավապահները գործողություններ են անում ընդդիմադիրների, այդ թվում` ՀՅԴ, «Սրբազան պայքարի» անդամների տներում։
Հիշեցնենք` ՔԿ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել` նշելով, թե կանխվել է ահաբեկչության փորձ, խոսվում էր քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, հեղաշրջում կատարելու վերաբերյալ, որը պլանավորվել է Բագրատ Սրբազանի գլխավորությամբ։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Հրապարակ»-ին ասաց, որ ինքը մեկ բերման ենթարկված անձի փաստաբան է, զբաղվում է դրանով։ Հարցին, թե քանի՞ բերման ենթարկված կա, պատասխանեց` խոսքը երկնիշ թվի մասին է։
Խոսելով ահաբեկչական գործողությունների` ՔԿ տարած հաղորդագրության մասին, ասաց` շատ բան են ասում, քննություն լինի, կտեսնեք։
Նա այլ հարցերի չպատասխանեց` նշելով, մանրամասներ այս պահին չի կարող հայտնել։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Զոհվածի ծնող Արա Ռոստոմյանի տան և ավտոմեքենայի խուզարկությամբ անօրինական որևէ բան չհայտնաբերվեց: Արա Ռոստոմյանը ձերբակալվեց:
Բաց մի թողեք
Արամուսում հրացանով uպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել. Լուսանկար
Չարենցավանի եկեղեցում սպանություն կատարածը ձերբակալվել է
Շենգավիթի վարչական նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի կալանքը մեղմացվել է