Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Սրբազան պայքարի աջակից Մովսես Շարբաթյանը կալանավորվեց 2 ամսով, այս մասին տեղեկացրեց փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
Հրայր սարկավագի փաստաբան Հովսեփ Սարգսյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանից:
Նա հայտնեց, որ սարկավագին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իբրև ներկա է գտնվել «հեղաշրջում իրականացնելու» ծրագրի վերաբերյալ խոսակցությանը և անգործություն է դրսևորել: Սարկավագի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ 11:00-ին:
Նշենք, որ այսօր մի շարք անձինք են ձերբակալվել, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, զոհված հերոսի հայր Արա Ռոստոմյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Հրայր սարկավագը, գործարար Տիգրան Գալստյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, նաեւ Բագրատ Սրբազանը, որի խափանման հարցն է քննվում այժմ։
Բաց մի թողեք
470 մլն դրամի փողերի լվացում և ապօրինի ձեռնարկատիրություն. Աբրահամյանի գործի նախաքննությունն ավարտվել է
Դատարանը հրապարակել է Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը. Լուսանկար
Դատախազությունը պահանջում է առոչինչ համարել Աբրահամյանի կնոջն ու որդուն օտարված հողամասերի պետական գրանցումը