02/07/2025

ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրումը, արգելում նրանց մուտքը

Հիմք ընդունելով 2025 թ․ հունիսի 9-ից գործող Նախագահական հրամանագիրը, ըստ որի՝ սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ՝ երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից, ինչպես նաև ազգային և հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու համար:

Այս սահմանափակման համաձայն՝ ԱՄՆ-ն լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր՝ առաջնորդվելով ԱՄՆ ազգային և հասարակական անվտանգությունը պահպանելու կարևորությամբ:

Ուժի մեջ մտած «Օտարերկրացիների մուտքը սահմանափակող գործադիր հրամանագրի» համաձայն՝ ԱՄՆ-ն օտարերկրյա ահաբեկիչներից և ազգային անվտանգությանը ու հասարակական անվտանգությանը սպառնացող այլ սպառնալիքներից պաշտպանելու համար, Պետդեպարտամենտը մշտապես դադարեցնում է վիզաների տրամադրումը Աֆղանստանի, Բիրմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիներին՝ ոչ ներգաղթային և ներգաղթային վիզաների բոլոր կատեգորիաների համար:

Նաև 2025 թվականի հունիսի 9-ին, ժամը 00:01-ից սկսած, համաձայն «Օտարերկրացիների մուտքը սահմանափակելու մասին» նախագահական հռչակագրի, Պետդեպարտամենտը մասամբ կասեցնում է Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիեռա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիներին B-1/B-2 ոչ ներգաղթային այցելուի վիզաների, F, M և J ուսանողական և փոխանակման այցելուի վիզաների, ինչպես նաև բոլոր ներգաղթային վիզաների տրամադրումը՝ սահմանափակ բացառություններով:

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք ստորև: