02/07/2025

«Այդ տրամաբանությամբ կարելի է ինձ էլ ձերբակալել, Կաթողիկոսին տոկունություն եմ մաղթում». Նիկիտա Սիմոնյան

Խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ, Երևանի «Արարատին» պատմական հաջողությունների հասցրած մարզիչ և ՌՖՄ փոխնախագահ  Նիկիտա Սիմոնյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին՝ նշելով, որ Ռուսաստանը մշտապես աջակցել է Հայաստանին: 

Անդրադառնալով Կարապետյանի կալանավորմանը՝ նա հեգնանքով նշել է. «Այդ տրամաբանությամբ կարելի է ինձ էլ ձերբակալել»:

Սիմոնյանը նաև հանդես է եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառի.

«Կաթողիկոսին տոկունություն եմ մաղթում՝ վերապրել այս ճնշումը և անցնել այս դժվարին ժամանակի միջով»:

Ինձ է՛լ ձերբակալեք. Նիկիտա Սիմոնյանն աջակցել է Սամվել Կարապետյանին և Վեհափառին