Խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ, Երևանի «Արարատին» պատմական հաջողությունների հասցրած մարզիչ և ՌՖՄ փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին՝ նշելով, որ Ռուսաստանը մշտապես աջակցել է Հայաստանին:
Անդրադառնալով Կարապետյանի կալանավորմանը՝ նա հեգնանքով նշել է. «Այդ տրամաբանությամբ կարելի է ինձ էլ ձերբակալել»:
Սիմոնյանը նաև հանդես է եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառի.
«Կաթողիկոսին տոկունություն եմ մաղթում՝ վերապրել այս ճնշումը և անցնել այս դժվարին ժամանակի միջով»:


Բաց մի թողեք
Մեռյալ սեզոն շարքից
Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում
Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը