Անկախ ահաբեկչության նախապատրստման վերաբերյալ ներկայացված փաստերի ճշգրտությունից կամ անճշտությունից՝ պարզ է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքական կալանավոր է։
Քաղաքական կալանավոր է, որովհետեւ նրա պայքարի (դարձյալ անկախ որակումներից) դրդապատճառը քաղաքական է։
Չլիներ 2020 թվականի պարտությունը, չլիներ այս իշխանությունների անամոթ նահանջը բոլոր ոլորտներում, չլիներ վարչապետի աթոռը զբաղեցնողի անպարկեշտ վարքը, Բագրատ արք. Գալստանյանը շարունակելու էր ժամերգություններ անել ու պատարագներ մատուցել իր թեմում։
Բայց նա առաջինը չէ Հայ առաքելական սուրբ եկեղեցում։ Առաջին քաղաքական կալանավոր հոգեւորականը Գրիգոր վարդապետ Եղիայանն էր, որին 1963-64 թվականներին խորհրդային դատարանը մեղադրանք ու վճիռ ներկայացրեց «Յոթ հայրենասերներ» խմբին անդամակցելու համար։
Նրա եւ ընկերների գործողություններն էլ այդ ժամանակ համարվում էին թշնամական, արկածախնդրական եւ ամենակարեւորը՝ ցնորական։ Բայց արի ու տես, որ Յոթի դատավարությունից, բանտեր ու ճամաբարներ առաքումից ամիսներ անց՝ 1965-ի ապրիլին,
Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երեւանի փողոցները լցվեցին բազմահազար հայրենասերներով։
Ավելի շատ իմանալու համար կարդացեք Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գիրքը։
Տիգրան Պասկևիչյան; Ֆեյսբուք
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները