02/07/2025

Զուտ իմ մտահոգություններն են ու կարծիքը` ինչը, ինչու, ինչպես․ Սիմոն Սարգսյան

Հարգված մտավորականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ զղջում են, որ եղել են Հայ առաքելական եկեղեցու կողքին, պաշտպանել են այս կամ այն հոգևորականին ․․․

Միթե բարձրաստիճան հոգևորականներն ունեն սովորական մահկանացուներս պաշտպանության կարիքը։ Միթե ժամանակավրեպ չենք գնահատականներ տալիս ․․․

Ներեցեք, բայց ես չեմ կարողանում հավատալ երեկ կատարվածին ու բացատրեմ, թե ինչու, եթե կարողանաք հակառակում համոզել՝ միայն շնորհակալ, երախտապարտ կլինեմ։

Ուրեմն այսպես՝ թերևս ԱԱԾ-ն որոշակի ժամանակահատված աշխատել է այդ ուղղությամբ, որի մասին տեղյակ է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է, ապա այդ դեպքում, ինչու էր պետք կալանավորվելու պոտենցյալով տառապողին անպատվել պետության ղեկավարին ոչ վայել դոմփել բառապաշարով, մեկ ա մատաղացու էր, Հոկտեմբերի 27-ի կրկնողությունը կատարողից ավելի եղկելի արարք միթե կա մեր երկրում, հապա ինչու էր պետք իբրև թե ժողովրդի աչքից նախ գցել իբրև քեռակնոջը դոմփողի, որն է ավելի արգահատելի քեռակին դոմփելը, թե նոր Հոկտեմբերի 27 կազմակերպելը:

Մյուս կողմից՝ եթե ԱԱԾ-ն որոշակի ժամանակահատված աշխատել է այդ ուղղությամբ, ապա Սամվել Կարապետյանի ձերբակալության գիշերը ինչ որ բան չկատարելու համար ինչու առավոտյան աշխատանքից հեռացվեց ԱԱԾ պետը, բա Հոկտեմբերի 27-ի կրկնողությունը բացահայտողին աշխատանքից կհեռացնեն։

Մյուս կողմից միթե չի արժեզրկվում Հոկտեմբերի 27-ը, միթե այն ու այս նման են իրար։ Վերջին հարցերս զուտ հռետորական է, ներեցեք։

Հաջորդը կկալանավորվի մյուս սրբազանը, այնուհետև ․․․ կաթողիկողը։ Ավելի լավ չէ պատերի տակ գնդակահարել կամ դալաններում սատկացնել ․․․ Հիմա որն է լավ, խորհրդային տարիներին Խորեն Ա կաթողիկոսին խեղդելը, թե 21-րդ դարում դատելը։

Տո դրանց քառատել է պետք, հրապարակում կախաղան հանել, ոտը ոռից պոկել ․․․ Լավ ա?

Իսկ մեկնաբանություններում կարդացեք, թե ինչպես են սպանել Խորեն Ա Կաթողիկոսին ու դրանից հետո քանի տարի չի գործել եկեղեցին։ Կաթողիկոս սպանող ազգ ենք, դատելն ինչ ա, որ չդատենք, մի հոգի ավել, մի հոգի պակաս, պադումայեշ ․․․

Հատուկ որևէ մեկի անունը չեմ գրել, որովհետև ոչ մեկն իրականում աչքիս լուսը չէ ու անունները չեն կարևորը, Տեր Հիսուս Քրիստոսն է ասել, ով է ավելի բարոյական, թող քար նետի ․․․

Կներեք, մնացածը զուտ իմ մտահոգություններն են ու կարծիքը, եթե չեք կիսում՝ առանց հիմնավորման, ապա գրեք ձեր պատերին, այլապես կջնջեմ, եթե հիմնավոր կարող եք փարատել հոգիս, խնդրեմ մեկնաբանեք։

Հարգանքով՝ բոլորիդ հանդեպ ․․․

Սիմոն Սարգսյան; Ֆեյսբուք