ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ռազմական ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսի մասին CNN-ի և The New York Times-ը հրապարակումներից հետո Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածի վերաբերյալ:
Այդ նյութերում լրագրողները հայտնել են, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը ամբողջությամբ չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագիրը, այլ միայն վնասել են այն:
Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 8:00-ին, Պենտագոնում: Թրամփը նշել է, որ ասուլիսի պատճառը «մեծ ամերիկացի օդաչուների արժանապատվության համար» պայքարն է:
«Այդ հայրենասերները շատ վշտացած էին։ Թշնամու տարածքով 36 ժամ վտանգավոր թռիչքից հետո նրանք վայրէջք են կատարել՝ գիտակցելով, որ իրենց հաջողությունը ԼԵԳԵՆԴԱՐ է, իսկ երկու օր անց սկսել են կարդալ CNN-ի և New York Times-ի ֆեյք լուրերը»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Դոնալդ Թրամփը հավելել է, որ լրատվամիջոցները «նախագահին նվաստացնելու» համար ստել և աղավաղել են փաստերը, «ինչպես միշտ»։ «Նրանք դրանցից (փաստերից) ոչ մեկը չունեին (քանի որ շատ վաղ էր, և փաստերը դեռ գոյություն չունեին)», – հավելել է նա։
Թրամփը նաև հրապարակել է վրդովված գրառում CNN հեռուստաալիքի վերաբերյալ։ Նա պահանջել է հեռացնել CNN-ի թղթակից Նատաշա Բերտրանին «ֆեյք լուր» հրապարակելու համար. նա հեռուստաալիքում լուսաբանում է ազգային անվտանգությունը։ «Նրան պետք է ԱՆՀԱՊԱՂ պատասխանատվության ենթարկել, ապա դուրս շպրտել՝ «ինչպես շան»։ Նա ստել է «դժոխքից նոութբուք» պատմության մասին, իսկ հիմա ստում է միջուկային օբյեկտների մասին՝ փորձելով սևացնել մեր հայրենասեր օդաչուներին, ովքեր իրականում հիանալի են կատարել իրենց խնդիրը և «դիպել են հենց կետին»՝ ԼԻԱՐԺԵՔ ՈՉՆՉԱՑՈՒՄ»,- գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ այնպիսի լրագրողները, ինչպիսին Բերտրանն է, «ոչնչացրել են երբեմնի մեծագույն հեռուստաալիքի հեղինակությունը», և բացի դրանից՝ նա «չունի եթերում թղթակից լինելու ո՛չ հմտություններ, ո՛չ խարիզմա»։ «ՀԵՌԱՑՐԵ՛Ք ՆԱՏԱՇԱՅԻՆ»,- եզրափակել է իր գրառումը Թրամփը։
CNN-ը The Hill-ին տված մեկնաբանության մեջ նշել է, որ «100%-ով» աջակցում է իր աշխատակցին։ «Մենք չենք կարծում, որ ողջամիտ է քննադատել CNN-ի լրագրողներին այն բանի համար, որ նրանք ստույգ հաղորդել են գոյություն ունեցող գնահատականը և ճշգրիտ բնութագրել դրա արդյունքները, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում»,- նշել է հեռուստաալիքը՝ հավելելով, որ նյութը նախնական գնահատական է ներկայացրել, և այն կարող է փոխվել։
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան