02/07/2025

Ոստիկանությունը փոսից հանել է կենդանի թաղված երկու մարդկանց, որոնք սպասել են Հելին (մաhվան աստվածուհուն)

Ռուսաստանի ոստիկանությունը Լենինգրադի մարզում փոսից հանել է կենդանի թաղված երկու մարդու։

Սա ծիսական մահվան և թաղման արարողություն է․ ոչ երկարատև, պարզապես պառկում են գետնի տակ։ Սլավոնական, սկանդինավյան և շամանական համոզմունքների խառնուրդով պաշտամունքի հետևորդները Պրիոզերսկի շրջանի անտառում անցկացրել են իրենց «շաբաշը», որը կոչվում էր «Միջնամառ» (Միդասամմեր), գրել են ԶԼՄ-ները։

Երբ ոստիկանությունը ժամանել ր, կրակի մոտ 13 մարդ է եղել։ Ոմանք սավաններով են եղել, ոմանք՝ հատուկ հագուստով։ Եվս երկուսը արդեն թաղված են եղել և սպասել են Հելին (մահվան աստվածուհուն)։ Արարողակարգի մասնակիցները ձերբակալվել են։

Արարողությանը մասնակցությունը արժեցել է 6-ից 9 հազար ռուբլի։ Ներկայացման կազմակերպիչներ Թիմուր Ա.-ն և Եկատերինա Կ.-ն գնացել են բաժին՝ բացատրություն տալու։ Նրանց կարող է նույնիսկ քրեական մեղադրանք առաջադրվել աղանդ ստեղծելու համար։