Այսօր քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանը իրականացրել է լուռ, միայնակ բողոքի ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց։
Ակցիան տևել է շուրջ մեկ ժամ, որի ընթացքում Վարդանյանը ցուցադրել է պաստառներ՝ բովանդակությամբ ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքական զարգացումների վերաբերյալ մտահոգություններին։
Ակտիվիստի խոսքով՝ ակցիան ուղղված էր քաղաքական ազատությունների սահմանափակման, ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների և միջազգային հանրության լռության դեմ։
«ԱՄՆ դեսպանատուն, որքա՞ն ես աչք փակելու Հայաստանում ստալինյան դարաշրջանի բռնաճնշումներին։ Դու համահանցակից ես։ Հայաստանում գործող ռեժիմը վայելում է ձեր հովանավորությունը»,- գրված է եղել պաստառներից մեկին:

Բաց մի թողեք
Ինչու դեռևս գործող ԱԺ-ում ընդդիմադիրները չեն մասնակցում նիստերին
ՍԴ-ն 15 օր ժամանակ ունի․ 4 ուժ դիմել է ՍԴ
Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը մուտքագրվել է ՍԴ