Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ուրբաթ՝ հունիսի 27-ին, Վենետիկում շքեղ հարսանիք է կազմակերպել հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսի հետ։


Եռօրյա միջոցառմանը ներկա են եղել բարձրակարգ աստղեր՝ դերասաններ, թագավորական ընտանիքների անդամներ, ռեալիթի շոուի աստղեր և այլք։ Հյուրերի թվում էին Օփրա Ուինֆրին, Օռլանդո Բլումը, Քայլի Ջենները, Քիմ Քարդաշյանը և Իվանկա Թրամփը։
Տոնակատարությունը ավարտվել է շաբաթ՝ հունիսի 28-ին, նորապսակների և նրանց հյուրերի համար կազմակերպված երեկույթով։

Լորեն Սանչեսը կրել է Dolce & Gabbana-ի ժանյակավոր զգեստ, որի ստեղծման համար պահանջվել է 900 ժամ։ Նա լուսանկարիչներին ասել է, որ իրեն արքայադստեր պես է զգում։
55-ամյա Սանչեսը և 61-ամյա Բեզոսը արարողությունից կարճ ժամանակ անց Instagram-ում լուսանկար են հրապարակել։
Հարսանիքին հրավիրվել է մոտ 200 մարդ, այդ թվում՝ ընտանիքի 70 անդամ։ Արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Սան Ջորջո փոքրիկ կղզում։

Հայտնի չէ, թե որքան է արժեցել հարսանիքը. դրա արժեքը գնահատվում է 20 միլիոնից մինչև ավելի քան 50 միլիոն դոլար։
Սա և՛ Սանչեսի, և՛ Բեզոսի երկրորդ ամուսնությունն է։ Նրանք նախորդ հարաբերություններից ունեն, ընդհանուր առմամբ, յոթ երեխա։
Զույգը նշանադրվել է 2023 թվականի մայիսին՝ «Կորու» սուպերզբոսանավի վրա և նույն թվականի նոյեմբերին նշանադրության երեկույթ է կազմակերպել Բևեռլի Հիլզում։










Բաց մի թողեք
Երբ Սամվել կարապետյհանը ներդրումներ էր անում, Փաշինյանն այլ «ներդրում» էր անում․ Տեսանյութ
Դեկտեմբերի 3-ի աստղագուշակ․ Ինչ էլ որ պլանավորեք, մի շտապեք
«Մինչև հիմա սպասում ենք Սերգեյին, մնացինք հավերժ սպասելով». կրտսեր սերժանտ Սերգեյ Երիցյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին, տուն «վերադարձել»՝ չորս ամիս անց. Լուսանկար