Երբ Մակրոնի հովանու ներքո Պրահայում Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, դա ներկայացվում էր իբրև “լեգիտիմ իշխանությանը” աջակցելու և տարածաշրջանային հարաբերությունները “կարգավորելու” գործընթացի երաշխավորում։Արդյունքում Արցախը չկա։
Այժմ, երբ նույն Ֆրանսիան սատարում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կատարվող հարձակումները ու հոգևորականների բռնաճնշումները, դա այլևս չեզոքություն չէ, այլ՝ ակնհայտ համաձայնություն տեղի ունեցողի հետ։
Պատահական չէ, որ սա հիշեցնում է 1921թ․ Կիլիկիայի դեպքերը, երբ Ֆրանսիան մեզ զոհաբերեց` հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու ։ Այսօր էլ՝ նոր ձևերով, արդեն հայերենով , բայց նույն բանաձևով՝ զիջում հանուն շահի։
Միաժամանակ Ֆրանսիան կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի առաջ։ Հնարավո՞ր է, որ քրիստոնյա հայության ապագա զանգվածային արտագաղթը դիտարկվում է որպես պոտենցիալ ռեսուրս՝ այնտեղ, իսկ այստեղ՝ պետականությունն ու ինքնությունը կազմաքանդող գործոն։ Եկեղեցին թիրախավորել, Արցախից հրաժարվել, արժեքները վերացնել ` թրքացնելով տարածաշրջանը,և հայությանը կրկին ստիպել բռնելու գաղթի ճամփան։
Ու այս ամենին զուգահեռ սրվում են ռուս֊ ադրբեջանական հարաբերությունները։
Պատահականությունների շարք է արդյո՞ք…
Մամիկոն Ասլանյան

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը