ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը հայտարարել է, որ կկարողանար առանց բարդությունների դառնալ նախագահի թեկնածու։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։
Էրիկ Թրամփը ի պատասխան այն հարցին, թե կուզենար արդյոք ընտանիքի մյուս անդամներին էլ ներքաշել քաղաքական գործընթացների մետ, ասել է, որ եթե ուզենար, որ իր երեխաներն էլ ներքաշված լինեին քաղաքական կյանքի մեջ ու ունենային այն նույն փորձառությունը, ինչ ինքն է ունեցել վերջին տասնամյակի ընթացքում, եւ եթե ուզենար քաղաքական կարիերա անել, ապա դժվարություն չէր լինի, որպեսզի դառնար ԱՄՆ նախագահի թեկնածու։
Կրտսեր Թրամփը նկատել է, որ կկարողանար դա անել։ Նա նաեւ հավելել էր, որ Թրամփների ընտանիքի այլ անդամներ էլ կկարողանային առաջադրվել նախագահական ընտրություններում որպես թեկնածու։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Էրիկ Թրամփը պարբերականի հետ զրույցում ասել է նաեւ, որ Թրամփների ընտանիքը մի քանի անգամ ավելի հարուստ կլիներ, եթե Դոնալդ Թրամփը չորոշեր դառնալ ԱՄՆ նախագահ։
Միայն 500 միլիոն դոլար նրանք ծախսել են 16 թվականի ընտրություններից հետո իրենց հասցեագրված «ռուսական միջամտության» մասին մեղադրանքներից պաշտպանվելու համար։
***
Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հօգուտ նախագահ Դոնալդ Թրամփի որոշում է կայացրել։
Այս մասին գրում է New York Times պարբերականը։ Համաձայն հրապարակման, դատական դաշնային ատյանները այլեւս չեն կարողանա արգելափակել նախագահի հրամանագրերը։ Դատարանները նման իրավասություն կունենան միայն կոլեկտիվ հայցերի պարագայում։
Գերագույն դատարանի դեմոկրատ դատավորները այս որոշումը համարել են հարված ամերիկյան իրավական համակարգին։
Բաց մի թողեք
8.8 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 5.8 մագնիտուդով հետցնցում․ ՌԴ
Հայտնի է, թե որտեղ կարող է տեղի ունենալ Պուտին – Զելենսկի հանդիպումը
Մակրոնը կասկածանքով է վերաբերվում Պուտինի պատերազմը դադարեցնելու ցանկությանը