Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսելուց հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հայտնել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել։
Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը։
Ըստ հրատարակության՝ Մակրոնը Պուտինի հետ իր զրույցի մանրամասները պատմել է Զելենսկիին՝ նշելով, որ ռուսական կողմը չի փոխել իր մոտեցումը Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Գործակալության աղբյուրը հավելել է, որ Ֆրանսիայի նախագահը Զելենսկիին տեղեկացրել է, որ Պուտինը չի ցանկանում հրադադար հաստատել։
Հիշեցնենք, որ Հուլիսի 1-ի երեկոյան Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Մակրոնի հետ։ Քննարկվել էին կարևոր հարցեր, ինչպիսիք են.
Իսրայելի և Իրանի հակամարտությունը, Ամերիկայի ավիահարվածները իրանական միջուկային օբյեկտներին, և իրավիճակը Ուկրաինայում։
Բաց մի թողեք
Ուկրաինայի զենքի պաշարները կբավարարեն մինչև ամառվա վերջ․ Bild. Լուսանկարներ
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար
Բաքուն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ