03/07/2025

Ովքե՞ր են Բաքվում ձերբակալված և դաժան ծեծի ենթարկված ռուսները. Լուսանկար

Բաքվում ձերբակալված և ծեծի ենթարկված ռուսները տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, զբոսաշրջիկներ են:

Նրանք կասկածվում են Իրանից թմրանյութերի տարանցման, արգելված նյութերի առցանց ապօրինի շրջանառության և կիբեռհանցագործությունների մեջ: Նրանց թվում են՝

— Անտոն Դրաչև, 41 տարեկան, Airo առցանց սպառողական ծառայությունների համասեփականատեր և գործադիր տնօրեն։

— Դմիտրի Բեզուգլի, 30 տարեկան, ծրագրավորող, լքել է Ռուսաստանի Դաշնությունը զորահավաքից հետո։

— Ալեքսանդր Վայսերո, 35 տարեկան, Եկատերինբուրգից զբոսաշրջիկ, որը մեկնել էր Ադրբեջան հանգստանալու:

Այսօր նաև Բաքվի դատարանը նախնական կալանքի է ենթարկել ռուսական պետական ​​«Սպուտնիկ Ազերբայջան» գործակալության տնօրեն Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և սեփականության օրինականացման գործով:

Նշենք, որ այսօր Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը։

Blog Image