Սիրելի հայրենակիցներ, Հուլիսի 4-ին, ժամը 18։00-ին ես կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին։
Վստահ եմ՝ համատեղ ուժերով մենք կարող ենք արդյունք ունենալ։ Սամվել Կարապետյանը քաղաքական քինախնդրության, բռնաճնշումների, հետապնդումների զոհ է։ Այս ակնհայտ անարդարություններն ու անբարոյականությունները չպետք է տեղ ունենան մեր երկրում։ Հայաստանում արդարությունը պետք է վերականգնվի։
Ուստի կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն, ովքեր սրտացավ են և ովքեր պատրաստ են պայքարել Հայաստանի ապագայի համար հուլիսի 4-ին, ժամը 18։00-ին գալ Մաշտոցի պողոտա և իրենց ներկայությամբ նոր թափ հաղորդել արդարության համար ընթացող պայքարին։
Դավիթ Համբարձումյան
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան
Վաղուց ժամանակն է, որ քպ-ական պատգամավորները անդամակցեն Ադրբեջանի պատվիրակություններին․ Թանդիլյան