Համաշխարհային առաջատար բլոկչեյն էկոհամակարգ Binance-ը Հայաստանում իրականացրեց համայնքային հանդիպում։
Միջոցառումը դարձավ տարածաշրջանի կրիպտոհանրության կարևորագույն իրադարձություններից մեկը՝ միավորելով ավելի քան 600 մասնակիցների՝ սկսնակներից մինչև ոլորտի փորձառու մասնագետներ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ոլորտի վերջին միտումներին, ինչպես նաև եկամտի ու ուսուցման հնարավորություններին։
Միջոցառումն անցկացվեց Binance-ի ԱՊՀ երկրների տարածաշրջանային զարգացման մենեջեր Բահա Տուրաևի բացման խոսքով, ով ներկայացրեց գլոբալ կրիպտոշուկայի վերանայում։ Իր ելույթում նա նշեց, որ 2024-2025 թվականներին շուկան գրանցել է տպավորիչ աճ. «Կրիպտոշուկայի կապիտալիզացիան հասել է 3.9 տրիլիոն ԱՄՆ դոլարի, իսկ բիթքոյինը սահմանել է նոր պատմական առավելագույն՝ 111 970 դոլար։ Մենք տեսնում ենք ինստիտուցիոնալ հետաքրքրության աճ և հավատում ենք, որ Հայաստանը կարող է առանցքային դեր խաղալ տարածաշրջանում Web3 ենթակառուցվածքների զարգացման գործում»։
«Հայաստանը դառնում է նոր զարգացման կետ տարածաշրջանի կրիպտոարդյունաբերության համար։ Մենք տեսնում ենք կայուն աճող հետաքրքրություն թվային ակտիվների, Web3 գործիքների և բլոկչեյն կրթության նկատմամբ՝ ինչպես անհատ օգտագործողների, այնպես էլ բիզնես-համայնքների կողմից։ Սա վկայում է, որ էկոհամակարգը գտնվում է ակտիվ ձևավորման փուլում, և Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու նորարարական լուծումների կարևոր կենտրոն տարածաշրջանում։ Binance-ը շարունակելու է աջակցել հայկական կրիպտոհամայնքին՝ կրթական նախաձեռնությունների միջոցով, հատուկ ծրագրերի գործարկմամբ և բաց երկխոսության շարունակմամբ։ Մենք հավատում ենք, որ ուժեղ և ներգրավված համայնքը կրիպտոարդյունաբերության կայուն աճի հիմնական հենասյունն է։ Եվ Հայաստանի համար սա նոր սկիզբ է», – նշել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջաններում Binance-ի տարածաշրջանային շուկաների ղեկավար Կիրիլ Խոմյակովը։
Բաց մի թողեք
«ՀԷՑ»-ում մի շարք գնման գործընթացներ են չեղարկվել՝ ընդհանուր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով
Դոլարը՝ աճել է, եվրոն ու ռուբլին նվազել. հուլիսի 30-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Ալիևների ընտանիքը ձեռք է բերել Թուրքիայի Մուղլա քաղաքում գտնվող շքեղ հյուրանոցը