16/07/2025

Ռուսաստանում տագնապած են, ինչ է զգուշացրել Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի մարզերի խորքերում նոր հարվածներ հասցնելու մտադրության մասին։

Նրա պնդմամբ, Ուկրաինան «ընդլայնում է հեռահար զենքի արտադրությունը» արևմտյան երկրների հետ համատեղ՝ Մոսկվայի «ախորժակը նվազեցնելու» համար։

Զելենսկին նաև Կիևի առաջնահերթություններն թվում մատնանշել է «կյանքը պաշտպանելու միջոցների ստեղծումը»։ Ուկրաինայի առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք աջակցում են «Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին»։