16/07/2025

Տեղեկացեք! Երևանի մի շարք կենտրոնական փողոցներում երթևեկության նոր կազմակերպում է գործարկվում

Երևանի մի շարք կենտրոնական փողոցներում երթևեկության նոր կազմակերպում է գործարկվում:

Տեղեկացեք!

Արգիշտի փողոց

Արգիշտիից դեպի Մաշտոցի պողոտա և Հաղթանակի կամուրջի խաչմերուկ
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել՝
1-ին գոտուց՝ ուղիղ և աջ,
2-րդ գոտուց՝ ուղիղ և ձախ։

Արգիշտիից դեպի Իտալիայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկ
1-ին, 2-րդ և 3-րդ գոտուց՝ աջ՝ դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց,
4-րդ գոտուց՝ ուղիղ՝ դեպի Իտալիայի փողոց։

Գրիգոր Լուսավորիչ փողոց

Դեպի Արգիշտի փողոց ձախ շրջադարձը արգելված է։

Բոլոր երթևեկելի գոտիներից թույլատրվում է շարժվել միայն ուղիղ՝ դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց և Մաշտոցի պողոտա՝ Հաղթանակի կամրջի ուղղությամբ։

Մաշտոցի պողոտայի խաչմերուկ՝ Հաղթանակի կամուրջի ուղղությամբ

1-ին գոտուց՝ աջ՝ Մաշտոցի պողոտա,
2-րդ և 3-րդ գոտիներից՝ ուղիղ՝ Պարոնյան փողոց,
4-րդ և 5-րդ գոտիներից՝ ձախ՝ Հաղթանակի կամուրջ։

Բեյրութի փողոց

Դեպի Գրիգոր Լուսավորիչ և Արգիշտի փողոցներ

1-ին գոտուց՝ միայն աջ՝ դեպի Գրիգոր Լուսավորիչ,
3-րդ գոտուց՝ միայն ուղիղ՝ դեպի Արգիշտի փողոց,
2-րդ գոտին՝ հատկացված է բացառապես հասարակական տրանսպորտին։

Իտալիայի փողոց

Դեպի Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկ

1-ին գոտուց՝ աջ և ուղիղ,
2-րդ գոտուց՝ ուղիղ,
3-րդ գոտուց՝ միայն ձախ՝ հատկացված է հասարակական տրանսպորտին։

Աջակողմյան հատվածում կանգառն արգելված է։

Խորենացի փողոց
Մաշտոցի պողոտայից մինչև Վազգեն Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում

Ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի։ Տվյալ հատվածում կանգառն արգելված է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Մաշտոցի պողոտա / Ամիրյան փողոց խաչմերուկ

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ

Հասարակական տրանսպորտի համար գործարկվել է փորձնական լուսացույց՝ բաց գրառմամբ, որը սպասարկում է միայն ավտոբուսներին ու տրոլեյբուսներին։