ՀԵՏԵՎԻՑ ԽՓՈՂՆԵՐՆ ՈՒ ԻՄ ԸՆԿԵՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ
2021-ին, երբ Վահե Ղալումյան անունով այս ՔՊ-ական տավուշցի գոյանքըհետևից բռունցքներով հարձակվել էր ԱԺ ՀԱՅԱՍՏԱՆ խմբակցության պատգամավորների վրա, երեսին ասեցի, որ ամենազազրելի և եղկելի բանը հետևից խփող տղամարդն է։
Ասեցի, որ ինքն ու իր որոշ գործընկերներ իմ մտապատկերում մնալու են որպես հետևից խփողներ, սա պատասխանեց՝ «ես կարամ դիմացից էլ խփեմ»։
Այո, դու հավաքական կերպար ես․․․
Դուք հետևից խփող եք, վախկոտ, բայց ոհմակից ուժ ստացող տեսակ, ոչ տղամարդ ու չմարդ տեսակ․․․
Այսօր գրեթե ողջ թիմով՝ ոհմակաբարո ու նողկալի, մոռթվող խոզի ճղճղոցով ու սոված բորենու կրքով դարձյալ հարձակվել էին ընդդիմության վրա։ Եվ ճիշտ այն պահին, երբ կալանավորման տարվող Արթուր Սարգսյանը՝ ազնվական հայ տղամարդու արժանապատվությամբ, բաց աչքով ու բաց ճակատով, դուրս էր գալիս դահլիճից, սա հերթական նողկալի սադրանքին դիմեց։
Ու հետևից խփող գիշանգղների մի սև ամպ բարձրացավ․․․․
Գրում եմ, հիշում պատկերն ու փսխելու չափ նողկում․․․
Այո, դուք հետևից խփող եք․
հետևից մեր Հայրենիքին են խփել,
հինգ հազար հայ տղայի եք խփել,
մեր արժանապատվությանն են խփել,
մեր ապագային եք խփել,
մեր բարոյականությանն եք խփել,
Հայոց եկեղեցուն ենք խփել,
մեր սրբություններին եք խփել,
Հայոց Պետականությանն եք խփել
․․․
Ահա, թե ովքեր են տնօրինում քո ճակատագիրը, Հայաստան։
ԱՄՈԹ ՈՒ ՀԱԶԱՐ ԱՄՈԹ!!!!
Հիշեցնեմ, որ Ռամիլ Սափարովն էլ էր հետևից խփել հայ սպային»։
ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյան
Բաց մի թողեք
Նրան հարվածում են ոչ թե մեղքերի, այլ առաքինությունների համար. Համբարյան
Իրավապահ համակարգը, վստահաբար, գիտակցում է, որ դարձել է փաշինյանին ու ռեժիմին ծառայող կլասիկ բռատիրական գործիք. Գալստյան
#Նիսյա Հայաստան․ Ինչքան էլ կառավարությունն իրեն շլանգի տեղ դնի` ակնհայտ է չէ՞, որ վրացիները ինչ-որ բանից ահավոր դժգոհ են․ Նահապետյան