11/07/2025

Քրդական բանվորական կուսակցությունը դադարել է գոյություն ունենալ․ ցմաh բանտարկված Աբդուլլահ Օջալան. Լուսանկար

Թուրքիայում ցմահ բանտարկված, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) նախկին առաջնորդ Աբդուլլահ Օջալանը տեսաուղերձ է հղել, որում վերահաստատել է իր հավատարմությունը կազմակերպության ինքնալուծարման և զինաթափման կոչին:

Ավելի վաղ հայտարարությունը տարածվել էր այս տարվա փետրվարի 27-ին։

Օջալանը նշել է, որ շարունակվում են ջանքերը՝ զինաթափման ուղղությամբ ավելի գործնական, կոնկրետ և վճռական քայլերի անցնելու համար։ «PKK-ն, հրաժարվելով պետություն ստեղծելու նպատակից և պատերազմի հիմնական ռազմավարությունից, դադարել է գոյություն ունենալ»,- ասել է նա

Կուսակցության նախկին առաջնորդը նաև ընդգծել է, որ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությունը Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի մյուս կուսակցությունների հետ միասին, կանի ամեն ինչ՝ զինաթափման գործընթացի հաջողությունն ապահովելու համար. «Ես չեմ հավատում զենքի ուժին, այլ քաղաքականության և սոցիալական խաղաղության ուժին: Կոչ եմ անում ձեզ հետևել նույն սկզբունքին… Եկեք սկսենք նոր փուլ՝ համաձայն իմ կոչի, համագումարի որոշումների, ինչպես նաև իմ հնչեցրած գաղափարների և առաջարկների, և առաջընթաց գրանցենք՝ հիմնվելով հաջողության վրա»:

Blog Image