ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԻՐԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ,
ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին եմ ներկայացրել հայտարարություն, ըստ որի հրաժարվել եմ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։
Իմ պաշտոնավարման 7 տարիների ընթացքում և իմ ողջ գիտակից կյանքում իմ հնարավորությունների սահմանում արել եմ հնարավոր ամեն ինչ, մեր համայնքի ու պետության առաջ ծառացած, թե ներքին, թե արտաքին մարտահրավերներին դիմակայելու և խնդիրներին լուծում տալու ուղղությամբ։
Նպատակս` առաջնայի’ն նպատակս եղել և մնում է` ունենալ զարգացած, ուժեղ ու բարեկեցիկ համայնք և պետություն։
Իմ գործունեության ընթացքում վստահաբար եղել են նաև սխալներ և բացթողումներ, որոնց համար հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, շնորհակալություն եմ հայտնում ձեր կողմից շատ հաճախ արտահայտած գովեստի և շնորհակալության խոսքերի համար, որոնք երբեմն նաև չափազանցված, բայց միևնույն ժամանակ եղել են մոտիվացնող ու պատասխանատվության ավելի բարձր նշաձող սահմանող։
Վստահեցնու’մ եմ, անկախ նրանից, կզբաղեցնեմ որևէ համայնքային, կամ պետական պաշտոն, թե` ոչ, նույն պատասխանատվությամբ եմ մոտենալու խնդիրներին, լինելու եմ ձեր կողքին, ձեր մեջ, ես ձեզնից մեկն եմ` եղել ու կլինեմ, նույն խնդիրների կրողն եմ,
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ, ՀԱՄԱՅՆՔՍ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆՍ
Արսեն Պետրոսյան
Բաց մի թողեք
Չեչեն աղջիկ է կորել Հայաստանում․ Կարևոր է կանխել նրա բռնի դուրս բերելը ՀՀ-ի սահմանից․ Սաքունց․ Լուսանկար
Մահացել է Գագիկ Ծառուկյանի հայրը` 96 տարեկան էր․ Լուսանկար
Վեհափառը հրավեր ստացել է, սակայն չի մեկնել Վատիկան․ Լուսանկար