11/07/2025

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին, պաշտոնական հրապարակման է ներկայացրել ՀՀ օրհներգի տեքստի նոր խմբագրությունը և երաժշտության ամբողջական ու կրճատ տարբերակները՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ մտած փոփոխության։

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

ՀՀ օրհներգի նոր խմբագրությունը՝ «Մեր հայրենիք» (տեքստը՝ Միքայել Նալբանդյանի խոսքերի հիման վրա, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի):

ՀՀ օրհներգի կատարումը՝ պաշտոնապես հաստատված ամբողջական և կրճատ տարբերակներով.

Ամբողջական օրհներգը

Երգչախմբի և նվագախմբի կատարմամբ
Երգչախմբի կատարմամբ
Նվագախմբի կատարմամբ

Օրհներգի կրճատ տարբերակ

Երգչախմբի և նվագախմբի կատարմամբ
Երգչախմբի կատարմամբ
Նվագախմբի կատարմամբ

ՀՀ օրհներգը պարտադիր հնչում է ՀՀ տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ:

ՀՀ օրհներգը կատարվում է ՀՀ տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշարերի, համապետական մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման, ինչպես նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ, իսկ ՀՀ տարածքից դուրս՝ տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:

ՀՀ օրհներգի կատարումը պարտադիր է նաև պետական պաշտոնական արարողակարգային միջոցառումների ժամանակ։