Անցած ուրբաթ Սամվել Կարապետյանին աջակցող հավաք-երթի ժամանակ գլխարկներ եւ սպիտակ շապիկներ են բաժանել մարդկանց, որոնց վրա Կարապետյանի համար ճակատագրական դարձած արտահայտությունն է գրված՝ «Մեր ձեւով»:
Հրապարակ թերթը գրևել է․ 15 հազար գլխարկ ու շապիկ են բաժանել, բայց ոմանց չի հասել։
Տպավորություն էր, թե միանման շապիկներով եւ գլխարկներով մարդիկ Կարապետյանների ընկերությունների աշխատակիցներն են, որոնց նախապես հագցրել-բերել են միտինգի, սակայն ականատեսներից մեկը պատմեց, որ հավաքը սկսելուց առաջ դրանք բերել են այգի եւ բաժանել: 15 րոպեում սպառվել են` գաղափարի հեղինակները չեն պատկերացրել, որ այդքան մարդ կմասնակցի ակցիային։
Հիմա այդ գլխարկներն ու շապիկները դարձել են «նյութապես շահագրգռելով, հավաքին մասնակցելուն հարկադրելու» մեղադրանքի հիմնական ապացույցը, պատահական չէ, որ նախօրեին Նարեկ Կարապետյանի տան խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել եւ առգրավել են «2 գլխարկ, 1 կրիչ լուսանկարներով եւ 4 հատ iPhone-ի գումար»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները