Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․
««Սրբազան պայքար»-ի գործով բոլորին կալանավորելուց հետո, դեռ հոգին չի փառավորվել:
Անձանց ՔԿ հիմնարկներ տեղափոխելուց հետո ռեպրեսիաները շարունակվում են: Պարբերաբար ու շատ խիստ / եթե կուզեք՝ դաժան/ խուզարկություններ են կատարվում այդ գործով կալանավորվածների խցերում:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ ՔԿ ծառայությունը պարզապես իր պարտականություններն է կատարում, բայց դա միայն առաջին հայացքից:
Գոյություն ունի վաղուց մշակված և մեթոդաբար գործածվող միջոց՝ իշխանությանը անցանկալի կալանավորների
նկատմամբ ներբանտային դժգոհություն գեներացնելու համար: Ո՞րն է այս մեթոդի էությունը. նմանատիպ գործողությունների արդյունքում հակասություններ են առաջանում նախկին ու նոր կալանավորների միջև, ծագում և զարգանում են խոսակցություններ առ այն, որ մինչև նրանց գալը հանգիստ կալանք են կրել, իսկ նրանց գալուց հետո ամեն ինչ փոխվել է:
Նման ծրագրի հեռահար նպատակը, մյուս կալանավորների միջոցով, հակաիշխանական կալանավորի հայացքներն ու վարքագիծը փոփոխության ենթարկելն է:
Վերջ տվեք»:

Բաց մի թողեք
Ներխուժել են Անի Սամսոնյանի աշխատասենյակ
Ռուբեն Վարդանյանի դատավճիռն իրավաբանորեն անհիմն է, որտեղ նա կանցկացնի անազատության մեջ
Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել ու մաhացել են․ երեխան տանն է եղել