19/02/2026

Ուկրաինային կհատկացվի 2,3 միլիարդ եվրոյի նոր ֆինանսական հատկացում. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Ursula fon der Layen

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինային կհատկացվի 2,3 միլիարդ եվրոյի նոր ֆինանսական հատկացում։ Այն կուղղվի Ուկրաինայի վերականգնմանը։

Այս մասին հայտնում է ԵՀ Մամուլի ծառայությունը։ Վերոնշյալ հատկացումը մաս է կազմում 10 միլիարդ եվրոյի այն հատկացումից, որը ուղղվելու է Ուկրաինայում տների վերականգնման, հիվանդանոցների վերաբացման, բիզնեսի վերածննդի եւ էներգետիկ անվտանգության ապահովման համար։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս կերպ Եվրամիությունը նաեւ իր գործողություններով է ցույց տալիս Ուկրաինայի հետ ունեցած համերաշխությունը։ Միաժամանակ ասվում է, որ Ուկրաինան քայլ առ քայլ մոտեցնում է Եվրամիությանը իր էներգետիկայով, ռոումինգով, մշակույթով եւ կրթությամբ։