Սեպտեմբերի 1-ից սկսած՝ ՀՀ բոլոր նորակառույց դպրոցներում դասարանների պատերին կհայտնվի պետական ուղերձ. «Լավ սովորիր, որ լավ ապրես»։
Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում։
Նիստին Փաշինյանը ներկայացել էր հատուկ պատրաստվածությամբ՝ իր հետ բերելով պաստառ՝ նշված արտահայտությամբ։ Նա ընդգծեց, որ այս ուղերձը ոչ միայն կրթական, այլև բարոյական նշանակություն ունի։
«Կարծում եմ՝ սա շրջադարձային գաղափար է, որն ամփոփում է մեր կարևորագույն ասելիքը՝ կրթությունը կյանքի որակի հիմքն է»,– նշել է վարչապետը։
Բաց մի թողեք
Սյունիքի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու, Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու լուրը կեղծ է․ Լուսանկար
Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Արարատ Միրզոյանը՝ TRIPP-ի մասին