27/07/2025

Լարված իրավիճակ Վերին Դվին գյուղում, ձերբակալում են ասորի կանանց ու տղամարդկանց․ Միրզոևա․ Տեսանյութեր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հրավիրելով պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը։

«Ինձ են դիմել ՀՀ Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչները՝ ահազանգելով, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում։ Բնակիչների խոսքով՝ իրավապահները թույլ չեն տալիս մարդկանց իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքները կատարել և բացահայտ հայտարարում են՝ «տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատայիններ էլ կկանչենք։ Ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց»,- գրել է պատգամավորը։

Դվին համայնքում վաղ առավոտից անօրինական ձերբակալություններ են. ձերբակալում են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հրավիրելով պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը։

Պարզվում է` հուլիսի 16-ին վիճաբանություն է տեղի  ունեցել Վերին Դվին եւ Արեւշատ գյուղի բնակիչների միջեւ, հարվածել են միմյանց։ Առավոտյան 4 անձ ոստիկանությունը բերման է ենթարկել, որից հետո բաց են թողել։ Այս պահին ձերբակալված անձ չկա։

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»