Հուլիսի 27-ին նշվելու է քրիստոնեական տաղավար տոներից մեկը՝ Վարդավառը։ Տոնական օրվա ընթացքում ի՞նչ միջոցառումներ են անցկացվելու մայրաքաղաքում։
Ի պատասխան մեր հարցի՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ ժամը 13։00-ից մինչև 18։00-ն «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում Վարդավառի տոնի կապակցությամբ կազմակերպվելու է ամենամյա դարձած «Ձնոցի» մեծ և գունեղ միջոցառումը։
«Ավանդական ջրոցիից բացի սպասվելու է ձնոցի և ձնագնդի, փրփուր փարթի, ակվագրիմ և DJ-ի նվագակցություն»,- նշեց Կոստանյանը։
Բացի դրանից, յուրաքանչյուր վարչական շրջան առանձին կազմակերպելու են տոնական միջոցառումներ, որոնց մասին ավելի ուշ հաղորդագրություն կտարածվի։
Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։
Բաց մի թողեք
Այսպիսի օրհնյալ վայրում հավատացիալի հետ հանդիպում են ժամանակն ու հավերժությունը․ Կաթողիկոս
Կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճան․ Ազիզյան
Արեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել. Լուսանկար