Նիկոլ Փաշինյանը ստատուսներով շարունակում է եկեղեցու դեմ գրոհը։ Փաշինյանը հստակ հայտարարել է, որ պատրաստվում է անձամբ «ազատագրել» Մայր Աթոռը։
Մամուլում գրվեց, որ Փաշինյանը հուլիսի 22-ին նախատեսում է առաջին «հանրահավաք-հարձակումը» Մայր Աթոռի դեմ։
Պարզվում է, Միքայել Սրբազանի հետևից Մայր Աթոռ ուղարկված ԱԱԾ-ականներն ու ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ հրաժարվել էին ուժ կիրառելով վերջինիս բերման ենթարկել, հրաժարվել էին հավաքված հազարավոր քաղաքացիների և հոգևորականների դեմ ուժ կիրառել:
Սա, հասկանալի է, Փաշինյանը չէր կարող «մարսել» և այսօր, ահա, նա հստակ հրահանգ է իջեցրել գրոհել վեհարանը․ «Եկեղեցու հետ ամուսնության ուխտին դավաճանած Կտրիճ Ներսիսյանը դեռևս չի ազատել Վեհարանը։ Դրանով նա մեզ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներիս, հրավիրում է իրենից ազատել Վեհարանը։ Մենք դա կանենք միասին։ Պատրա՛ստ եղեք»։
Ի՞նչ են մտածում Վեհարանում, արդյո՞ք պատրաստ են Փաշինյանի «ազատագրմանը»․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հյատնեց․ «Ես տեղյակ եմ այդ ինֆորմացիային, այնքան` որքան լրատվությունից, ավելացնելու ոչինչ չունեմ»։
Այս պահին երկու սրբազան հայրեր Բագրատ Գալստանյանն ու Միքայել Աջապահյանն ԱԱԾ մեկուսարանում են, կալանավորված են երկու ամիս ժամկետով:
Հիշեցնենք, այս իշխանությունը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազան Աջապահյանին մեղադրում է 2025 թվականի հունիսի 21-ին «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ» հնչեցնելու մեջ, իսկ Բագրատ Սրբազանը մեղադրվում է ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ եւ իշխանության բռնազավթում նախապատրաստելու համար։
Բաց մի թողեք
Սյունիքի «անցուղու» շուրջ վերջին քննարկումներին Թեհրանը մոտենում է առնվազն ընկալումով
Հայ – թուրքական ոչ դյուրին հարաբերությունների մասին
Թրամփը Զելենսկուն հարցրել է՝ «կարո՞ղ եք հարվածել Մոսկվային»․ Financial Times