«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում քննչական գործողությունները ավարտվել են, ձերբակալվածներ կամ մեղադրյալներ չկան:
Այս մասին տեղեկությունը հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակներում կատարված գործողությունների արդյունքում առգրավվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ: Մարզասրահների բնականոն գործունեությունը շարունակվում է»,- հայտնեցին կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն գործողություններ էր իրականացնում «Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում:
Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի՝ Reebok սպորտային ակումբը թաքցրել է շուրջ 500 մլն դրամի հարկ, իսկ Gold’s Gym-ը՝ 300 մլն դրամի հարկ։ Բայց սրանք նախնական թվեր են, հնարավոր է՝ նախաքննության ընթացքում այս թվերը փոփոխվեն։
Բաց մի թողեք
ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հանցագործության մասին երկու առանձին հաղորդում «Զարթոնք» կուսակցության կողմից
Մանրամասներ Գագիկ Ծառուկյանի դատավարությունից
էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել․ նա հարցաքննվել է