23/07/2025

Թուրքիան 2,4 մլրդ եվրո է ներգրավել Կարս-Նախիջևան երկաթուղու համար

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածներքի նախարար Աբդուլքադիր Ուրալողլուն հայտարարել է, որ Թուրքիան Նախիջևանը կապող երկաթուղային ծրագրի համար 2․4 միլիարդ եվրո արտաքին ֆինանսավորում է ներգրավել:

Այն Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հետ միասին Թուրքիայի արևելքը կկապի Ասիայի հետ:

Նախարարը նշել է, որ ֆինանսավորումն ապահովվել է գանձապետարանի և ֆինանսների նախարարության աշխատանքների արդյունքում: Ուրալողլուն գնահատել է սա որպես Թուրքիայի իրականացրած տնտեսական ծրագրի նկատմամբ միջազգային վստահության դրսևորում:

Նախարարն ավելացրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն առաջ է շարժվելու այս ու նմանատիպ այլ ծրագրերով՝ նպատակ ունենալով ուժեղացնել Թուրքիայի լոգիստիկ հնարավորությունները:

Ըստ Ուրալողլուի՝ այս ծրագիրը մաս է կազմում Թուրքիայի ավելի լայն ռազմավարության՝ ուղղված տարածաշրջանային կապերի ամրապնդմանը: