Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարել», որից հետո 0-18 տարեկան երեխաներին կտրամադրվեն նորագույն արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգեր։
Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ զեկուցվող հարղերի բաժնում։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է անհրաժեշտ դեղերի ապահովմամբ, ինչպես նաև 0-9 տարեկան պացիենտների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի ապահովմամբ և սպասարկման ծրագրի ձեռքբերմամբ:
Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարության կողմից արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի և սպասարկման ծրագրի ձեռքբերման նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան հայտարարվել է ՀՀ ԱՆ ԵՄԾՁԲ-2025/12 ծածկագրով գնման ընթացակարգ, արդյունքում 2025 թվականի մայիսի 23-ին կնքվել է պայմանագիր 2025-2027թթ. կարիքների համար: 0-18 տարեկան ինսուլինոկախյալ երեխաներն անհրաժեշտություն ունեն օրական 5-6 անգամ չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, որն իրականացնում են թեստ երիզների միջոցով: Թեստ երիզների կիրառումն իջեցնում է կյանքի որակը և մանկահասակ երեխաները շատ հաճախ հրաժարվում են չափելուց և ինսուլին դեղի ներարկումներից, որն էլ նպաստում է ինսուլին դեղի սխալ դոզավորման և առողջական բարդությունների առաջացման:
Պայմանագրի շրջանակներում 0-18 տարեկան երեխաներին կտրամադրվեն նորագույն արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս կանխատեսել հիպոգլիկեմիկ և հիպերգլիկեմիկ շոկերը և կանխել հասունացող բարդությունները, ճշգրտորոն որոշել ինսուլին դեղի դեղաչափը: Համակարգերն ունեն գլյուկոզայի չափման տվյալների թվային սարքերին փոխանցելու` (հաղորդիչը գլյուկոզայի տվյալները ուղարկում է բջջայինի հավելվածին) հեռահար դիտման միաժամանակ առնվազն 5 հետևողի կողմից (ծնող, բժիշկ, ուսուցիչ, դաստիարակ) և սահմանային վիճակների դեպքում ազդանշանային համակարգի միջոցով զգուշացնելու կարողություններ: Այս սենսորների կիրառումը մանկապարտեզ և դպրոց հաճախող երեխաների շրջանում շատ կարևոր է, քանի որ ծնողը և բժիշկը, գտնվելով հեռավորության վրա, մշտապես ունենում են երեխայի արյան մեջ գլյուկոզայի հստակ ցուցանիշները և իրականացնում են հեռավար դիաբետի վերահսկում: Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի հնարավորությունները, նախատեսվում է ծրագրի ներդրումը կազմակերպել փուլային, մասնավորապես, առաջարկվում է ծրագիրը մեկնարկել 0-9 տարեկան 244 պացիենտների համար, որի գումարը կկազմի 181,9 մլն ՀՀ դրամ: Իսկ ընդհանուր՝ 0-18 տարեկան պացիենտների թիվը կազմում շուրջ 1100։
Բաց մի թողեք
Դուք նույնիսկ սեղանի աղին եք պարտվել․ Սրբազանի փաստաբանի արձագանքը Ավանեսյանին
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. Դսեղ գյուղից 15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց
Լողավազաններից անվտանգ օգտվելու ուղեցույց․ Արմեն Մուրադյան