«Էլեկտրաէներգիայի գինը բարձրացնողը կամ իջեցնողը Կարապետյանները չեն, դա սխալ եզրույթ է, որ օգտագործում եք, հանձնաժողովն է որոշում, բայց հիմա վա՞տ է, որ չենք թանկացնում»:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Կարապետյաններն իրենց միջոցների հաշվին զսպել են սակագնի բարձրացումը, հիմա ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ու Մեսրոպյանն ակնակրկում են սակագնի բարձրացման մասին։
ՄԵսրոպյանը ճշտել է, որ ինքը որևէ բան չի ակնարկում. «Դուք տեսական հարց եք տալիս, ես ձեզ պարտավոր եմ ճշմարտությունն ասել տեսական հարթության մեջ: Ես չեմ ակնարկում, որ սակագին կբարձրանա:Այդ հարցն ունի երկու պատասխան՝ այո, կարող է բարձրանալ և ոչ, չի բարձրանա: Երբ տարվա վերջում Հանձնաժողովը սակագների վերահաշվարկի պրոցեսը սկսում է, այդ ժամանակ է պարզ լինում սակագինը կբարձրանա՞, թե չի բարձրանա: Օդի մեջ մերկապարանոց հայտարարություններ չենք կարող անել»:
Բաց մի թողեք
Օվերչուկը չի բացառել՝ Հայաստանը կարող է Եվրամիության գործընկեր լինել՝ պահպանելով Ռուսաստանի հետ ավանդական կապերը
Հուլիսի 25-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ ցանկանում եմ ՀԷՑ-ը կառավարել․ Տեր-Ղազարյան