Երեկ՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ գտնվող Նոր Արեշ 35-րդ փողոցում վիրավոր քաղաքացի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները ու պարեկները նշված վայրում, Պարույր Սևակի անվան դպրոցի մոտ հայտնաբերել են գլխի մասում վնասվածք ստացած մի տղամարդու, ում առաջինը օգնության են հասել նշված փողոցում ապրող քաղաքացիները՝ այդ թվում երիտասարդ տղաներ, ովքեր ահազանգել են նաև 1-03 շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վիրավորին։
Բժիշկները նաև փորձում էին նրան տեղափոխել հիվանդանոց, բայց հրաժարվում էր։
Ոստիկանները պարզում են այդ քաղաքացու ինքնությունը, ով հստակ չէր կարողանում պատասխանել, թե որտեղ է բնակվում, իսկ համայնքային ոստիկանները, երբ ցանկացան նրան տեղափոխել տարեցների խնամքի կենտրոն, նա հրաժարվեց։
Էրեբունու ոստիկանները պարզում են նրա ինքնությունը, դեպքի հանգամանքները ու թե որտեղ և ինչ պայմաններում է վնասվածք ստացել։
Բաց մի թողեք
Լոռու մարզը ցնցված է, «Էվոկա բանկ»-ից 80 մլն ռուբլին ավազակության փորձով հափշտակելու դեպքը բացահայտվել է․ Լուսանկար
Կալանքից ազատվել է ՔԿ-ից 590 հազար դոլարի գողությունը կազմակերպած ՔԿ-ի աշխատակիցը
Մեքենայից համակարգիչներ գողացած օտարերկրացին ձերբակալվել է