Ռուսաստանի միջուկային սուզանավերը կարող են «սառեցնել ցանկացած տաք գլուխ» Արևմուտքում, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։
«Ես կցանկանայի հիշեցնել նրանց, որ մեր ռազմածովային ռազմավարական միջուկային ուժերը անընդհատ մարտական պարեկություն են անցկացնում՝ պատրաստ լինելով հարվածել նշանակված թիրախներին։
Կալինինգրադի մարզի նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգություն կարժանանա անհապաղ և ջախջախիչ պատասխանի՝ օգտագործելով Ռուսաստանի բոլոր ուժերն ու միջոցները, ինչպես նախատեսված է ռազմական դոկտրինայով և միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության սկզբունքներով», – ասել է նա՝ նշելով «զենքի հզոր ներուժը»։
Պատրուշևն այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Արխանգելսկի մարզ կատարած այցի ֆոնին։
Ռուսաստանի նախագահը մասնակցել է «Իշխան Պոժարսկի» հրթիռային կրիչի վրա դրոշի բարձրացման արարողությանը, որով ազդարարվել է սուզանավի՝ նավատորմի մեջ ընդունումը։

Բաց մի թողեք
ԱՄՆ-Իրան. «առաջընթաց կա, փոխվստահությունն իսպառ բացակայում է»
Վաշինգտոնը հետաքրքրված է նաև Ռուսաստան – Իրան երկաթուղային կապով
Թուրքիան Ադրբեջանի դեմքով կճեղքի Իսրայելի դիմադրությունն ու կմասնակցի Գազայի վերականգնմանը