Բալըքեսիր քաղաքում զինված հարձակման ժամանակ սպանվել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Մեհմեթ Անիլը։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Դեպքը տեղի է ունեցել Հավրան շրջանում։ Մեհմեթ Անիլը ծանր վիրավորվել է և շտապ տեղափոխվել Էդրեմիթի պետական հիվանդանոց։ Չնայած բժիշկների ջանքերին՝ քաղաքական գործիչը մահացել է վիրահատության ժամանակ։
Հարձակումից հետո Հավրան շրջանում խստացվել են անվտանգության միջոցառումները։
Շրջանի ոստիկանությունը և Բալըքեսիր նահանգային վարչակազմը սկսել են համապարփակ հետաքննություն՝ կասկածյալներին ձերբակալելու համար։
Հարձակման պատճառներն ու հանգամանքները դեռևս անհայտ են։ Հետաքննությունը շարունակվում է։
Բաց մի թողեք
Ուկրաինան գրոհում է Մոսկվայի վրա
Ալիևին հղած գովասանքի ձոնից հետո Միխայիլ Գուսմանը հեռացվել է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնից
ՆԱՏՕ-ի ռազմակայան կտեղակայվի Ադրբեջանում, նոր սրացում Կրեմլի դեմ