Գարիկ Պապոյանը հյուրընկալվել է Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդմանը։ Երաժիշտը խոսել է «Եվրատեսիլից» հրաժարվելու, Գարիկ Սոնա բենդի, կնոջ, առողջական և ֆինանսական խնդիրների մասին։ «Fast News Culture»-ն առանձնացրել է հաղորդման ամենակարևոր դրվագները։
Ինչու փլուզվեց «32 ատամը». Ես և Կարեն Բաբաջանյանը նույն բակից էինք։ Նա է ինձ հրավիրել «32 ատամ»։ Կարենն ու Վահեն («32 ատամի» տնօրեն, «Վիտամին ակումբի» պրոդյուսեր) ինձ նույնիսկ իրենց КВН-ի թիմում էին փորձել։ Նրանք իմ մեջ միշտ պոտենցիալ էին տեսնում։
Եթե որևէ մեկը հավաքում է թիմ, ունենում է տեսլական, իսկ այդ թիմը հավատում է այդ տեսլականին ու գնում են առաջ։ Ընթացքում պայմաններ են փոխվում։ Այդ ժամանակ կարծիք են ունենում նաև թիմում ընդգրկված այլ մարդիկ։ Այդ կարծիքի հետ հաշվի չնստելը կարող է բերել բախման։ «32 ատամը» փլուզվել է ոչ թե կոնֆլիկտի, այլ անհամաձայնության հետևանքով։ Դա 2 կողմին տվել է ուժ ապացուցելու, որ այսպես էլ կարելի էր անել։ Ես իմ հիշողություններում չեմ պահել խնդիրները, պահել եմ միայն այն, ինչն ինձ ջերմացնում է։
Բաց մի թողեք
Սուրենյանը սպասվող եղանակային փոփոխությունների մասին նոր հրապարակում է արել
Սեպտեմբերի 17-ի աստղագուշակ․ Շատ սուր անկյուններ հարթելուն կօգնի հումորի զգացումը
Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացնում է Ուինստոն Չերչիլի ասույթներից